Պենտագոնը լրացուցիչ ծովային հետևակայիններ և ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Իրանի կողմից հարձակումների աճի՝ գրում է The Wall Street Journal-ը։ Ծովային հետևակայիններն արդեն Մերձավոր Արևելքում են՝ աջակցելով Իրանի դեմ ռազմական գործողություններին:                
 

Հրաչ ջան, այսօր շատերը մի քիչ հացով ու մի քիչ գինով կխոսեն քեզ հետ

Հրաչ ջան, այսօր շատերը մի քիչ հացով ու մի քիչ գինով կխոսեն քեզ հետ
08.04.2023 | 19:16

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆԻ հիշատակի օրն է:

Արարման մի օր Հայոց պոեզիայի խեցին բացվեց, և տեսանք Հրաչ Սարուխան պոետական մարգարիտը...

Մի քանի տասնամյակ շողաց մեզ հետ, մեր կողքին, իմաստավորեց իր և մեր օրը, ամիսը, տարին...

Իրեն շռայլորեն տվեց աշխարհին ու աշխարհից ընդամենը պոետաբար մի բան խնդրեց՝ «Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի...»։

Եվ կրկին փակվեց ժամանակի գանձարան–խեցու մեջ՝ այս անգամ հավերժության օրենքով...

Չգիտեմ՝ այսօր հայոց որ գրողը որտեղ և ինչ է անում, ում է հիշում, բայց Հրաչ Սարուխանին չհիշելը առնվազն մեղք է մշակույթի հանդեպ...

Իսկ մենք մեր մեծերի հանդեպ մեղքերի սար ունենք... Գոնե կորցնելուց հետո ճշմարիտ հիշենք Մեծաց, որ կարողանանք ճշմարիտ ապրել և, ինչու չէ, նաև ճշմարիտ մեռնել... Իսկ ճշմարիտ մահը սխալ ապրելուց ճիշտ է...

Հրաչ ջան, այսօր շատերը մի քիչ հացով ու մի քիչ գինով կխոսեն քեզ հետ...

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 60786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ